Մի գույն էլ պակասեց Երևանից. տեղի ունեցավ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

22:22 • 24.03.15

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգստի արարողությունը: Արտիստին վերջին հրաժեշտը տալու էին եկել դերասաններ, մշակույթի գործիչներ,  թատերական աշխարհի ներկայացուցչներ, հասարակ քաղաքացիներ,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապես Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ:


«Իմ ավագ ընկերն էր, իմ հրաշալի խաղընկերը և նաև իմ շատ սիրելի դերասանը, իմ ներկացումների մեջ էլ խաղացել է և՛ Սունդուկյանի թատրոնի խաղացանկում, և՛ վերջին մեծ դերը «Սերը ծփիների  տակ» ներկայացման մեջ՝ Քեբոթի դերը, որը նա հրաշալի էր մարմնավորում։ Նա հավիտյանս կմնա իմ հուշերում որպես հրաշալի արտիստ, իր ճշմարտություններով մի մարդ,  ավանդույթներ ունեցող, թատրոնը սիրող»,-լրագրողների հետ զրույցում Կարեն Ջանիբեկյանին բնութագրեց  դերասան և ռեժիսոր Արմեն Էլբակյանը:


Նա որքան էլ ծեծված է համարում«Վերջին մոհիկան» արտահայտությունը, բայց որևէ այլ բան չունի, բացի փաստելուց, որ Կարեն Ջանիբեկյանը վերջին մոհիկաններից էր:


ՙ
Կարեն Ջանիբեկյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Մի գույն էլ պակասեց Երևանից. տեղի ունեցավ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)