Warner Bros. ընկերությանը մեղադրել են բուերի հետ դաժան վերաբերմունքի մեջ (տեսանյութ)

20:01 • 24.03.15

Կենդանիների իրավունքների պաշտպաններն ուշադրությունն են հրավիրել Warner Bros. ստուդիայի տաղավարներից մեկի վրա, որտեղ այցելուները կարող են տեսնել Հարի Փոթերի մասին ֆիլմից իսկական դեկորացիաներ, գրում է gazeta.ru-ն:
 

«Ինչպես է պատրաստվել «Հարի Փոթերը» ստուդիայի դեմ բողոքել են այնտեղ նկարահանում արած այցելուները: Կադրերում երևում է, որ ներկայացումների մեջ մասնակցող բուերին պահում են փոքր վանդակներում և ստիպում են, ինչպես նշել են Peta կազմակերպության ներկայացուցիչները, «ստորացուցիչ» հնարքներ գործել:

Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեմ է արտհայատվել Peta-ի տնօրեն Միմի Բեկեչին: «Վախեցած բուերին փոքր վանդակների մեջ դնելը դեմ է հարգանքի և բարության բոլոր դասերին, որոնք Ջոան Ռոուլինգը տալիս է իր գրքերում»,- ասել է Բեկեչին:
 

Ինչպես նշում են Peta կազմակերպությունում, բնությունում բուերը երբեք չեն հանդիպում մարդկանց ամբոխի, լուսանկարչական խցիկների լույսերին և աղմուկին:
 

 

Warner Bros. ընկերությանը մեղադրել են բուերի հետ դաժան վերաբերմունքի մեջ (տեսանյութ)