«Վիքիպեդիան» հայտարարել է տարվա լավագույն լուսանկարները

11:15 • 24.03.15

Wikimedia Commons նախագիծը, որը ավելի հայտնի է Վիքիպահեստ անվամբ, որը ազատ օգտագործման պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի զետեղարան է, հայտարարել է 2014 թվականի տարվա լավագույն լուսանկարները, գրում է rg.ru-ն:

Առաջին տեղում է Dryas iulia կոչվող թիթեռի լուսանկարը, որը Էկվադորում խմում է կրիայի արցունքները:

 

 amalavida.tv (flickr) (CC BY-SA 2.0)


Երկրորդ տեղում է թագավորական պինգվինի նկարը, ով ցատկում է ջրից:

 

Christopher Michel / Cmichel67 (flickr) (CC BY 2.0)


Երրորդ տեղում է հայտնվել հին գնացքը, որը երթևեկում էր Չիլիում՝ լեռնային նեղ արահետով:

 

Kabelleger / David Gubler (CC BY-SA 4.0)

Լուսանկարներն ընտրելու համար քվեարկություն է կազմակերպվել, որին մասնակցել է 7 000 մարդ:

Բոլոր այլ  ներկայացված լուսանկարները հասանելի են Wikimedia-ի կայքում: 

«Վիքիպեդիան» հայտարարել է տարվա լավագույն լուսանկարները