Բեյոնսեն որոշել է կոշիկի դիզայնով զբաղվել
Երգչուհի Բեյոնսեն սկսել է համագործակցել դիզայներ Ջուզեպե Զանոտիի հետ։ Ինչպես հայտնում է FashionTime-ը՝ մոտ ժամանակում հնարավորություն կընձեռվի գնահատել նրանց համատեղ աշխատանքի արդյունքը՝ կթողարկվեն նոր կոշիկներ, գրում է rosbalt.ru-ն։
Դիզայներ Զանոտին խոստովանել է, որ Բեյոնսեն տարբերվում է մյուսներից։ «Նա տաղանդավոր է, հրաշալի երգում է և պարում։ Նա լիարժեք է։ Այսպիսինները քիչ են։ Իմ բախտը բերել է, որ նրա հետ աշխատել եմ»,- նշել է դիզայները։
«Կարծում եմ՝ մեր համագործակցությունը Զանոտիի հետ հաջողակ և եկամտաբեր կլինի։ Ինձ դուր է եկել աշխատել նրա հետ։ Կարող եմ ասել, որ ինձ իրական դիզայներ եմ զգում։ Թեև կոշիկի ստեղծման գործընթացը շատ ավելի բարդ է, քան հագուստի արտադրությունը»,- ասել է երգչուհին։










