Բրեդլի Կուպերին առաջարկել են Բեյոնսեի դերակատարմամբ ֆիլմ նկարահանել

18:37 • 25.03.15

Դերասան Բրեդլի Կուպերի ռեժիսորական դեբյուտը կարող է դառնալ 1937 թվականի ֆիլմի նոր տարբերակը՝ գլխավոր դերում Բեյոնսեի դերակատարմամբ, գրում է interfax.ru-ն:

 

Warner Bros. ընկերությունը Կուպերի հետ բանակցություններ է վարում «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումների վերաբերյալ: Սպասվում է, որ Կուպերը ֆիլմում կխաղա տղամարդու գլխավոր դերը: Ինչ վերաբերում է կնոջ գլխավոր դերին, այն նախատեսվում է առաջարկել երգչուհի Բեյոնսեին: 

 

Ֆիլմի ռեժիսորի դերում նաև քննարկվում է Քլինթ Իսթվուդի թեկնածությունը:

 

«Աստղը ծնվեց» օրիգինալ ֆիլմի սյուժեի համաձայն՝ իր երբեմնի փառքը կորցրած դերասանն օգնում է տաղանդավոր դերասանուհուն հաջողության հասնել:

 

 

Բրեդլի Կուպերին առաջարկել են Բեյոնսեի դերակատարմամբ ֆիլմ նկարահանել