Ջորջ Քլունին և Թոմ Ֆորդը կնկարահանեն «Գիշերային կենդանիներ» թրիլերը

17:48 • 25.03.15

Դիզայներ Թոմ Ֆորդը և դերասան Ջորջ Քլունին միասին կնկարահանեն «Գիշերային կենդանիներ» թրիլերը՝ Օսթին Ռայթի «Թոնի և Սյուզան» գրքի հիման վրա, գրում է Корреспондент-ը։

 

Ֆորդը կզբաղվի նոր նախագծի ռեժիսուրայով, իսկ Քլունին և Գրանտ Հեսլովը հանդես կգան պրոդյուսերների դերում։

 

1993-ին հրատարակված «Թոնի և Սյուզան» ստեղծագործությունը պատմում է Սյուզան անունով կնոջ մասին, ով նախկին ամուսնուց ստանում է նրա՝ դեռևս չթողարկված վեպի ձեռագիրը։

 

Գիրքը բաժանված է 2 մասի. մեկում նկարագրվում է հերոսուհու կյանքը, նրա անցյալի գաղտնիքները և անհաջող ամուսնության մասին հիշողությունները, իսկ մյուսում բացահայտվում են ձեռագրի իրադարձությունները։

Ջորջ Քլունին և Թոմ Ֆորդը կնկարահանեն «Գիշերային կենդանիներ» թրիլերը