Հայտնի է դարձել, թե որ դերասանուհին կզարդարի Կաննի կինոփառատոնի պաստառը
Կաննի այս տարվա` 68-րդ կինոփառատոնի պաշտոնական պաստառի դեմքը կլինի հանրահայտ դերասանուհի Ինգրիդ Բերգմանը:
Variety-ի փոխանցմամբ` պաստառի համար օգտագործվել է Դեյվիդ Սեյմուրի հեղինակած լուսանկարը:
Այս տարի լրանում է Ինգրիդ Բերգմանի ծննդյան 100-րդ տարեդարձը, ինչի համար էլ հեղինակավոր կինոփառատոնի կազմկոմիտեն ընտրել է նրան:
Կաննում Բերգմանին համարում են «ժամանակակից տիպար, ազատագրված կին, անվախ դերասանուհի և նոր ռեալիզմի խորհրդանիշ»:
Բերգմանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Կասաբլանկան» է, որը համարվում է կինոյի պատմության լավագույն աշխատանքներից մեկը: Ինքը՝ Բերգմանը, Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ է եղել 1973-ին:











