Սառա Ջեսիկա Պարկերը նշում է 50-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Սառա Ջեսիկա Պարկերն այսօր նշում է 50-ամյակը։ Նրան պարբերաբար գրանցում են «ամենատգեղ կանանց» ցուցակում։ Անկասկած, դերասանուհու արտաքինը հեռու է գեղեցկության դասական չափանիշներից, սակայն նրանում կա անկրկնելի հմայք, գրում է РИА Новости-ն։
1977-ին 12-ամյա Սառան էպիզոդիկ դեր է ստանում Բրոդվեյի «Էնի» մյուզիքլում, իսկ արդեն 1979-ի մարտին՝ գլխավոր դերը։
Համաշխարհային ճանաչում դերասանուհին ձեռք է բերում «Սեքսը մեծ քաղաքում» (1998-2004) հեռուստասերիալում Քերի Բրեդշոուի դերը կատարելով, որի համար նա 4 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» և 2 անգամ «Էմմի» մրցանակների։























