Դերասան Ռասել Քրոուին երկու անգամ մերժել են Ավստրալիայի քաղաքացիություն ստանալու հարցում

19:52 • 25.03.15

Դերասան Ռասել Քրոուն երկու անգամ մերժում է ստացել ավստրալական քաղաքացիություն ստանալու հարցում, չնայած նրան, որ նա Ավստրալիա է տեղափոխվել դեռ 1968-ին, գրում է Radio Times-ը:

 

Դերասանը պատմել է, որ իրեն մերժում են քաղաքացիություն տրամադրել, քանի որ նա երկրում չի բնակվել 2000-2002 թվականներին, հենց այն ժամանակ, երբ նա շատ զբաղված է եղել նկարահանումներով և գտնվել է արտասահմանում: Դերասանը դժգոհել է, որ մերժման նման պատճառը շատ անխոհեմ է:

 

Ռասել Քրոուն առավել հայտնի է դարձել «Գլադիատոր», «Բանականության խաղեր», «Գնացք դեպի Յումա», «Գանգստեր» ֆիլմերով։

 

«Գլադիատոր» ֆիլմում Մաքսիմուսի դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, «Բանականության խաղեր» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս»։

 

Դերասան Ռասել Քրոուին երկու անգամ մերժել են Ավստրալիայի քաղաքացիություն ստանալու հարցում