«Ֆորսաժ-7» ֆիլմն արժանի է «Օսկարի». Վին Դիզել
Դերասան Վին Դիզելը Variety թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ֆորսաժ-7»-ն արժանի է «Օսկար» մրցանակի, գրում է interfax.ru-ն:
Դիզելն ասել է, որ ֆիլմն «Օսկար» կստանա որպես լավագույն ֆիլմ, քանի որ «չկա մի բան, որն անգամ մոտ կլինի այդ ֆիլմի ուժին»: Ընդ որում՝ դերասանը նշել է, որ ֆիլմը մրցանակ կստանա միայն այն դեպքում, եթե Ամերիկյան կինոակադեմիան որոշի ժամանակին համընթաց քայլել:
Դերասանը կարծիք է հայտնել, որ դա կլինի Universal ստուդիայի պատմության մեջ «ամենաաղմկալի» ֆիլմը:
«Ֆորսաժ-7» ֆիլմում իր վերջին դերերից մեկն է խաղացել դերասան Փոլ Ուոքերը: Դերասանի մահից հետո նրա կերպարի մասնակցությամբ որոշ տեսարաններ նկարահանվել են համակարգչային գրաֆիկայի և փոխարինող դերասանների օգնությամբ:
Ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում անցած շաբաթ South by Southwest փառատոնի ժամանակ:










