Աշխարհի ամենավտանգավոր ֆիլմերից մեկը վերադառնում է մեծ էկրան (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհում ամենավտանգավորը ճանաչված` ռեժիսոր Նոել Մարշալի Roar («Մռնչոց») արկածային կինոնկարը 35 տարի անց վերադառնում է մեծ էկրան:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Roar-ն առաջին անգամ էկրան է բարձրացել 1981թ.` 11 տարի տևած բարդ նկարահանումներից հետո: Հայտնի է, որ այդ տարիների ընթացքում դերասաններից ու ռեժիսորական անձնակազմի անդամներից 70-ը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել վայրի կենդանիների հետ շփումից:
Ֆիլմը պատմում է վայրի բնության պահպանման հարցերով զբաղվող մի տղամարդու ու նրա ընտանիքի մասին, ովքեր ապրում են վայրի առյուծների, վագրերի, ընձառյուծների ու փղերի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի ռեմեյքը կցուցադրվի ԱՄՆ-ի կինոթատրոններում` ապրիլին:
Դրանում գլխավոր դերը կատարում է ինքը` ռեժիսորը: Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվել է նաև հոլիվուդյան դերասանուհի Մելանի Գրիֆիթը:
















