Տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան

19:55 • 26.03.15

Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի Տանը տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, իսկ ժամը 18.00-ին՝ կկայանա ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը:


Ֆիլմը անդրադառնում է ցեղասպանության թեմային:  Գլխավոր դերերում՝ Վիգեն Ստեփանյան և Ռուբեն Փաշինյան: 


«Տղաս, ո՞ւր է Եփրատը» Կարճամետրաժ, խաղարկային կինոնկար է, տևողությունը՝ 15 րոպե։


Սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ռուբեն Փաշինյան
Բեմադրող օպերատոր՝ Հակոբ Կարանֆիլյան
Երաժշտական ձևավորումը՝ Լևոն Խաչատրյանի 
Ֆիլմում հնչում է Էդուարդ Փաշինյանի «Շուրջպարը»


Ֆիլմը նկարահանված է Ռ. Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա: 


Համառոտ բովանդակություն՝


ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների խմբում մի ծերուկ փնտրում է Եփրատ գետը… Հայաստանում։ «Տղաս, այս գետը Եփրա՞տն է»,- հարցնում է նա միշտ, երբ ինչ-որ գետ է տեսնում: Ուղեվարը սկզբից ժպիտով, ապա զարմանքով և հետո էլ մի փոքր զայրույթով բացատրում է, որ ծերուկը սխալվում է՝ Հայաստանում Եփրատ չկա: Այդպես շարունակվում է մինչև Նորավանք հասնելը…


Այս ամենի մասին հիշում է տարիներ անց ուղեվարը՝ իր իսկ հարազատ պապիկի ծննդյան օրը, որը ծնվել էր ապրիլի 24-ին…

 

Տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան