Ամերիկացին ինքնատիպ սթրիթ-արտ է ստեղծում` անձևային եղանակին անցորդների տրամադրությունը բարձրացնելու համար (տեսանյութ)

22:11 • 26.03.15

Ինչպես ժամանակակից անտեսանելի թանաքը, գերհիդրոֆոբ ծածկույթները կարելի է օգտագործել քողարկված սթրիթ-արտ ստեղծելու համար, որի շնորհիվ այն անտեսանելի կլինի մինչև թրջվելը:


Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Սիեթլում բնակվող Պերեգրին Չըրչ անունով նկարիչը, ով սթրիթ-արտի վարպետ է, մի շարք հանրային աշխատանքներ է պատկերել, որոնք ստացել են «Անձրևային աշխատանքներ», անվանումը: Դրանք ստանալու համար նա հիդրոֆոբ կոլոիդներ է օգտագործել, որը հաճախ օգտագործվում է  հանրային վայրերում միզողների դեմ պայքարելու համար:


Արվեստագետն իր գործերը պատկերում է  ինքնաբերաբար` առանց նախօրոք ծրագրավորելու:

 

Քաղաքային իշխանությունները հավանություն են տվել նրա նախձեռնությանը, քանի որ նրա կիրառած նյութերը որևէ տոքսիններ չեն պարունակում, մշտական չեն և տեսանելի են միայն թաց ժամանակ: Դրանք կարող են դիմանալ  4 ամսից մինչև մեկ տարի: 


Նրա գործերը կոչված են զվարճացնելու և ոգևորելու անցորդներին անձրևային եղանակին:




 

Ամերիկացին ինքնատիպ սթրիթ-արտ է ստեղծում` անձևային եղանակին անցորդների տրամադրությունը բարձրացնելու համար (տեսանյութ)