Կիրա Նայթլին այսօր նշում է ծննդյան 30-ամյակը (լուսանկարներ)
Հրաշալի բրիտանացի դերասանուհի, ով հաջողակ կարիերա է արել Հոլիվուդում. Կիրա Նայթլին այսօր նշում է ծննդյան 30-ամյակը։
Կիրան լույս աշխարհ է եկել ծնողների գրազի արդյունքում. դերասանուհի Շերման Մաքդոնալդը գրազ է եկել ամուսնու հետ, որ եթե վաճառի իր առաջին պիեսը, ապա կհամաձայնի 2-րդ երեխան ունենալ, գրում է Газета-ն։
Մոտ 20 տարվա ընթացքում Կիրան իր կարիերայում կատարել է ամենատարբեր հերոսուհիների դերեր՝ Պաստերնակի և Տոլստոյի հերոսուհիների, արյունարբու մարդասպանի, Կառլ Գուստավ Յունգի սիրուհու և այլն։
Նա նկարահանվել է «Խաղա ինչպես Բեքհեմը», «Բժիշկ Ժիվագո», «Հպարտություն և նախապաշարմունք», «Արթուր արքա», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» (2003), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» (2006) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» (2007) և այլն։




















