«Մոլորակի ամենաաղքատ նախագահը» նոր ֆիլմի հերոս է դարձել

16:35 • 26.03.15

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն, ում մականունն է «Պեպե», ինչ-որ չափով կրկնել է Նելսոն Մանդելայի և Վացլավ Հավելի ճակատագիրը. Ուրուգվայի ռազմական բռնապետության դեմ պայքարողը 14 տարի անցկացրել է բանտում, այնուհետ 2010-ին ընտրվել իր երկրի նախագահ, գրում է Deutsche Welle-ն։

 

Մուխիկան այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015թ. մարտի 1-ը։ Նա համարվում էր մոլորակի ամենաաղքատ նախագահը, քանի որ իրեն էր պահում նախագահական աշխատավարձի միայն 10%-ը, իսկ մյուս մասը նվիրաբերում տարբեր սոցիալական նախագծերի և ոչ պետական կազմակերպությունների։

 

Այժմ գերմանական կինոթատրոնների էկրաններին կթողարկվի վավերագրական ֆիլմ այդ յուրահատուկ մարդու մասին։ Ֆիլմը նկարահանել է Հայդի Սպեկոնան, ով ծնվել է Շվեյցարիայում և ֆիլմեր է նկարահանում Գերմանիայում։

 

Սա ռեժիսորի 2-րդ ֆիլմն է Խոսե Մուխիկայի մասին։ Առաջին ֆիլմի աշխատանքներն ավարտվել են 1997-ին։ Նրանում նախկին նախագահը պատմում է բանտում անցկացրած տարիների և նորմալ կյանք վերադառնալու մասին։ Նոր ֆիլմում Մուխիկան կշարունակի իր պատմությունը։

«Մոլորակի ամենաաղքատ նախագահը» նոր ֆիլմի հերոս է դարձել