Հրապարակվել են Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի վերջին համատեղ լուսանկարները` ողբերգական սպանությունից առաջ (լուսանկարներ)
Աշխարհահռչակ The Beatles քառյակի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Ջոն Լենոնն ու նրա սիրելին` Յոկո Օնոն, համարվում են բոլոր ժամանակների ամենահայտնի զույգերից մեկը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, օրերս հրապարակվել է զույգի ամենավերջին համատեղ ֆոտոշարքը, որը բացահայտում է Լենոնի ու Օնոյի անամպ երջանկությունը:
Լուսանկարները տեղ են գտել Double Fantasy («Կրկնակի ֆանտազիա») խորագրով գրքում: Դրանք արվել են Լենոնի ողբերգական սպանությունից ամիսներ առաջ, երբ սիրահարները դեռևս չգիտեին, թե ինչ դաժան «անակնկալ է» կյանքը նախապատրաստել իրենց համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս լուսանկարները նախկինում երբեք չեն հրապարակվել և որ դրանք արվել են զույգի Double Fantasy Album կոչվող համատեղ ալբոմի ձայնագրման ժամանակ:




















