Christie's-ը 140 մլն դոլարով վաճառքի կհանի Պիկասոյի կտավը
Christie's աճուրդի տունը հայտարարել է 140 մլն դոլարով Պաբլո Պիկասոյի կտավը վաճառքի հանելու մասին. այն դարձել է արվեստի գործերի պատմության մեջ ամենաթանկարժեք նմուշներից մեկը, փոխանցում է vestifinance.ru-ն։
Մայիսի 11-ին «Հայացք առաջ դեպի անցյալ» խորագրով աճուրդի շրջանակում վաճառքի կհանվի Պիկասոյի 1955թ. «Ալժիրցի կանայք» կտավը։
«Ալժիրցի կանայք» շարքը ստեղծվել է Էժեն Դելակրուայի համանուն կտավի մոտիվներով և ներառում է 15 նկար։ Վերջին՝ 15-րդ տարբերակը շարքի կուլմինացիան է։
Տվյալ նկարը ներառված է եղել ժամանակակից արվեստի հայտնի հավաքորդներ Վիկտոր և Սալի Հանցների անձնական հավաքածուում և ամուսինների մահից հետո վաճառվել է 206.5 մլն դոլարով։ Նրանք կտավը գնել էին 1956-ին 212.500 դոլարով՝ անմիջապես հեղինակից։










