Spice Girls-ի նախկին անդամն ակնարկել է խմբի վերամիավորման մասին
Spice Girls խմբի նախկին անդամ Էմմա Բանթոնն ակնարկել է, որ 2000-ին լուծարված խումբը կարող է վերամիավորվել՝ իրենց մեծ ճանաչում բերած Wannabe հիթի 20-ամյակի առթիվ, փոխանցում է РИА Новости-ն։
«Վերջերս հանդիպել եմ Ջերի Հալիուելի և Մել Սիի հետ, մենք շատ ենք սիրում միմյանց և սիրում ենք միասին ելույթ ունենալ։ Ամբողջ հարցը ժամանակի ճիշտ ընտրությունն է։ Մենք յուրաքանչյուրս արդեն մեր կարիերան և ընտանիքն ունենք, այնպես որ ամենակարևորը 5 գրաֆիկներ համաձայնեցնելն է»,- ասել է Բանթոնը Daily Star-ին տված հարցազրույցում։
Նրա հայտարարությունը սենսացիա է առաջացրել, քանի որ դարձել է վերջին տարիներին երբեմնի ամենահայտնի խմբերից մեկի վերամիավորման մասին ամենաբացահայտ ակնարկը։ Wannabe հիթի 20-ամյակը կլրանա 2016թ. հուլիսին։
Բանթոնը չի հերքել նաև լուրերը, որ մոտ ժամանակում կարող է թողարկվել Spice Girls-ի հայտնի երգերի հավաքածուն։










