Ճարտարապետ Թոմաս Շալերի ջրաներկով արված գեղեցիկ աշխատանքները (լուսանկարներ)
Լոս Անջելեսում բնակվող ճարտարապետ Թոմաս Շալերը ջրաներկով գեղեցիկ նկարներ է ստեղծել, որոնցում պատկերված են շենքեր, բնություն և համայնապատկերներ, գրում է mymodernmet.com-ը:
Չնայած նրան, որ նա սովորել և աշխատել է որպես ճարտարապետ, նրա կյանքը շատ արագ փոխվել է, երբ սկսել է նկարել ջրաներկով և իր համար բացահայտել այս աշխարհը:
Իր տեխնիկական գիտելիքներին, գծագիրներ անելու կարողություններին ավելացել է նաև ջրաներկով նուրբ և գեղեցիկ նկարներ անելու ունակությունը:



















