Թոմ Քրուզը նոր ֆիլմում անձամբ մահացու վտանգավոր հնարք է կատարել (շարժանկարներ)

16:22 • 26.03.15

Սովորաբար հոլիվուդյան ֆիլմերում չափազանց վտանգավոր հնարքներ ներառող տեսարանները նկարահանվում են կասկադյորների կամ համակարգչային հատուկ գրաֆիկայի միջոցով, ինչի շնորհիվ դերասանները մնում են անվնաս:

 

Սակայն հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը կարող է պարծենալ նրանով, որ նկարահանված բոլոր ֆիլմերում առանց կասկադյորների օգնության իրականացրել է որոշ հնարքներ:

 

Ինչպես նշում է businessinsider.com-ը, նույնը կարելի է ասել նաև աստղի մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նոր մասի վերաբերյալ, որտեղ Քրուզն անձամբ է կախվել հսկայական Airbus A400M թռչող ինքնաթիռի դռնից:

 

«Ես վաղուց էի ցանկանում ինքնաթիռի հետ կապված այսպիսի մի հնարք անել: Երբ փոքր ժամանակ թռչում էի ինքնաթիռով, հաճախ էի մտածում, թե ինչպիսի զգացողություն կլինի թռիչքի ժամանակ դրանից դուրս գտնվելը»,- պատմել է դերասանը:

 

Նա նաև հավելել է, որ ինքնաթիռի հետ կապված հնարքն իր կյանքում երբևէ արած ամենավտանգավոր բանն է: «Նկարահանումներից հետո ես ինքս ինձ խոստացա, որ այլևս նման բան չեմ կրկնի»,-ասել է Քրուզը:

 

Շարժանկարները դիտելու համար սեղմեք այստեղ։