Վոլոչկովան բարեգործական համերգներ կտա Դոնեցկում ու Լուգանսկում

15:05 • 26.03.15

Բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է բարեգործական համերգներ տալ ռազմական գործողությունների թիրախում հայտնված Դոնեցկ ու Լուգանսկ շրջաններում։

 

«Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ես կմեկնեմ Դոնեցկ ու Լուգանսկ: Վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի ու որևէ վտանգավոր բան տեղի չի ունենա, քանի որ ես մեկնում եմ բարի մտադրություններով: Ինձ շատ բան է կապում Դոնեցկի հետ, ես այնտեղ գնացել եմ 18 տարի շարունակ: Ուստի իմ պարտքն եմ համարում այնտեղ ևս մեկ անգամ այցելելը»,-մեջբերում է tass.ru-ն պարուհու խոսքերը:

 

Բացի այդ, Վոլոչկովան մտադիր է մասնակցել բայք շոուին, որն ամեն ամառ «Գիշերային գայլեր» մոտոակումբը կազմակերպում է Սևաստոպոլում:

 

Հայտնի է, որ պարուհին կկատարի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70- ամյակին նվիրված հայրենասիրական համար:

Վոլոչկովան բարեգործական համերգներ կտա Դոնեցկում ու Լուգանսկում