Կիևում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրություն և կինոդիտում է կազմակերպվել
Կիևի Խորհրդարանական գրադարանում մարտի 26-ին կայացել է «Հիշողության 100 գարուն» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 100-ամյակին, գրում է ua-report.info-ն։
Միջոցառման շրջանակում հյուրերին ներկայացվել են լուսանկարներ և փաստագրություններ։ Ցուցադրության նախաձեռնության հեղինակներ են եղել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, Ուկրաինայի հայերի միությունը և Կիևի հայկական համայնքը։
Հիշատակի երեկոյին ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն և շատ այլ պաշտոնատար անձինք։
Խորհրդարանական գրադարանում միջոցառման ավարտից հետո ևս մեկ ցուցադրություն է անցկացվել Ուկրաինայի տանը՝ «Ցեղասպանություն՝ հանցագործություն մարդկության դեմ» խորագրով։ Իսկ հուշ-երեկոյի ավարտից հետո ցուցադրվել է գեղարվեստական, պատմական դրամա Հայոց ցեղասպանության մասին։










