Հրապարակվել է Բենեդիկտ Քամբերբեթչի հարսանեկան առաջին լուսանկարը (լուսանկար)
Վերջերս կայացել է բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի ու նրա ընտրյալի` Սոֆի Հանթերի ամուսնական արարողությունը, որն անցկացվել է գերգաղտնիության պայմաններում:
Սակայն օրերս համացանցում է հայտնվել զույգի հարսանեկան արարողության առաջին լուսանկարը, որում պատկերված է միայն հարսը:
Լուսանկարի հեղինակն է հանրահայտ աստղային լուսանկարիչ Էնի Լեյբովիցը, ով կադրը ֆիքսել է Valentino նորաձևության տան ատելյեում: Դրանում մայրանալուն նախապատրաստվող հարսը փորձում է հատուկ իր համար կարված շքեղ հարսանեկան զգեստը:











