Իսպանիայի Պինտո քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել

13:30 • 27.03.15

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում տեղի  է ունեցել «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Միջոցառմանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:


Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:


Ցուցադրությունն ուղեկցվել է հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով:

Իսպանիայի Պինտո քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել