Սելին Դիոնը բեմ կվերադառնա 1-ամյա դադարից հետո
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտարարել է, որ կրկին համերգներ կունենա, գրում է interfax.ru-ն:
Մեկ տարվա դադարից հետո նրա առաջին ելույթը կկայանա օգոստոսի 27-ին Լաս Վեգասում: Տոմսերը վաճառքի կհանվեն արդեն մարտի 28-ին: Օգոստոսի վերջից մինչև հունվարի կեսերը Դիոնը 40 համերգ կտա Լաս Վեգասում:
Անցած տարվա օգոստոսին երգչուհին հայտարարել էր, որ դադար է վերցնում իր կարիերայում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների և ամուսնու՝ Ռենե Անջելիլի հետ, ում մոտ երկրորդ անգամ քաղցկեղ է հայտնաբերվել:
Սելին Դիոնն ամուսնացել է իր մենեջեր Ռենե Անջելիլի հետ 1994 թվականին: Զույգը երեք երեխա ունի:
Երգչուհին հայտնել է, որ իր ամուսինն ավելի լավ է իրեն զգում և հենց նա է համոզել իրեն բեմ վերադառնալ:










