«Եվրատեսիլը» առաջին անգամ ներկայացվում է սուրդոթարգմանությամբ
Իր 60 տարվա պատմության մեջ առաջին անգամ «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթը ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ:
BBC-ի փոխանցմամբ՝ դա ապահովում են 6 խուլ արվեստագետներ և 2 լսող թարգմանիչներ, որոնք հանդես են գալու կիսաեզրափակիչներում և մեծ եզրափակչում: BBC-ին մրցույթից մանրամասնել են, որ թարգմանիչները ոչ թե բառացիորեն երգերի խոսքերն են ներկայացնում, այլ փորձում են փոխանցել դրանց պարունակած հույզերը:
Երեկ Ավստրիայի մայրաքաղաքում կայացավ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը, որում հաջողություն գրանցեց Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը` անցնելով եզրափակիչ:










