Անտոնիո Բանդերասը Կաննում ներկայացրել է իր ընկերուհուն (լուսանկարներ)

13:54 • 20.05.15

Հոլիվուդյան դերասանուհի Մելանի Գրիֆիթի հետ սկանդալային ամուսնալուծությունը պատճառ չհանդիսացավ սրտակեր Անտոնիո Բանդերասի համար շիկահերների հանդեպ հետաքրքրությունը կորցնելու համար:



Ինչպես նշում է tatler.ru-ն, Բանդերասը Կաննի կինոփառատոնի շրջանակում կարմիր գորգին է հայտնվել իր նոր զուգընկերուհու` շիկահեր հոլանդուհի Նիքոլ Քեմփելի հետ:

 

Հիսունչորսամյա դերասանը սիրավեպ է սկսել երկարոտն գեղեցկուհու հետ դեռևս անցած տարվա աշնանը: Հայտնի է, որ Քեմփելը բանկիր է և շատ է սիրում կենդանիներին: Ի դեպ, վերջին հանգամանքն անչափ դուր է գալիս Բանդերասին, ով 3 շուն ունի:

 

 

Անտոնիո Բանդերասը Կաննում ներկայացրել է իր ընկերուհուն (լուսանկարներ)