Շեր - 69. շոու բիզնեսի ամենաերկարակյաց «դիվան» նշում է ծնունդը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այսօր նշում է ծննդյան 69-ամյակը:
Այս առիթով շոու - բիզնեսի լեգենդին յուրօրինակ շնորհավորանք է հղել Vanity Fair հեղինակավոր հանդեսը` Twitter-իր էջում գրելով. «Ծնունդդ շնորհավոր, շոու բիզնեսում ամենից երկար թագավորող դիվա»:
Մեկ այլ` People հանդեսն էլ «աննման Շերին» շնորհավորել է` 69 շարժապատկերով, «որոնք ապացուցում են, որ նա մեծագույնն է»: Շարժապատկերները` հղումով:
Շերիլինը ծնվել է 1946-ի մայիսի 20-ին, հայտնի է իր արտասովոր կոնտրալտո ձայնով, բազմազան կերպարներով: Շերին անվանում են «Փոփի աստվածուհի»: Նա արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին` «Լուսնով հմայվածները» ֆիլմում իր դերակատարման համար:
1993-ին Շերը մեծ շուքով այցելել էր նաև Հայաստան:










