Պոլինա Գագարինան «Եվրատեսիլ-2015»-ի բեմ է դուրս եկել անմոռուկով (տեսանյութ)

10:47 • 20.05.15

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն աչքի է ընկել ուշագրավ փաստով:



Մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան, ով կատարել է A Million Voices երգը, բեմ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով:
Մասնավորապես՝ երգչուհու աջ ձեռքին երևացել է անմոռուկի նշանով նուրբ թևնոցը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել Ալբանիան, Հայաստանը,  Ռուսաստանը, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան:

 

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:

 

 

Պոլինա Գագարինան «Եվրատեսիլ-2015»-ի բեմ է դուրս եկել անմոռուկով (տեսանյութ)