5 տարվա մեջ առաջին անգամ Այշվարիա Ռայի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերա է կայացել

23:35 • 20.05.15

Բոլիվուդի աստղ և նախկին «Միսս աշխարհ» հնդկուհի Այշվարիա Ռայ Բաչչանը Կաննում ներկա է գտնվել իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Սա 5 տարվա մեջ առաջին նման կինոիրադարձությունն է. դերասանուհին հնգամյա դադար էր վերցրել կինոյում: Այս ընթացքում նա իրեն նվիրել էր ընտանիքին:

 

Խոսքն այժմ Jazbaa վերնագրով ֆիլմի մասին է, որում Ռայ Բաչչանը մարմնավորել է մոր, ում երեխային առևանգել են: Ըստ դերասանուհու` այս դերը իրեն ուժ է տվել հետայսու ևս նկարահանվելու կինոյում և ընդլայնելու իր դերասանական ունակությունները:

 

41-ամյա Այշվարիան, անկախ կարիերայի վայրիվերումներից, հաճախ հայտնվում է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակներում:

 

5 տարվա մեջ առաջին անգամ Այշվարիա Ռայի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերա է կայացել