Ինձ շատ դուր է եկել Եվրատեսիլի մեր մասնակիցների ելույթը. Հայկո

22:29 • 20.05.15

 Ինձ շատ դուր է եկել Եվրատեսիլի մեր մասնակիցների ելույթը, ամենակարևորը` նրանք արժանի ձևով ներկայացրեցին մեր երկիրը: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Հայկոն՝ անդրադառնալով  «Եվրատեսիլի 2015»-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի կատարմանը և բեմականացմանը։

 

«Ինձ շատ դուր է եկել կատարումը՝ թե′ երաժտշական առումով, թե′ բեմադրությամբ։ Ինձ շատ հուզեց այն պահը, երբ քարտեզի վրա ամեն մեկը մի կետի վրա կանգնում է։ Բեմի գրաֆիկան շատ դուր եկավ, նաև հագուստները, ոկալը, ամեն ինչ»,-ասաց նա և նշեց, որ մեծ հաշվով՝ ամեն ինչ արված էր պրոֆեսիոնալ։

 

Հայկոն նշեց, որ այս տարվա մեր մասնակցությունը հայերի համար այլ նշանակություն ուներ, որովհետև Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցին նվիրված միջոցառումների շարունակությունն է։ Նա կարծում է, որ այս դեպքում  մեր խնդիրն այլ  է, թեև համարում է, որ  երգը եվրոպական է, քանի որ լավ երգը չունի սահմաններ, ազգություն։

 

«Եվրատեսիլը անկանխատեսելի մրցույթ է, և ոչ մեկը չի կարող կանխատեսել՝ մեր երգը կհաղթի՞, թե՞ ոչ»,-ասաց նա և նշեց, որ ինքը և Եվրատեսիլի նախկին մասնակիցները քարոզչական աշխատանքներին մասնակցել են և կոչ են արել Սփյուռքին՝ լինել ակտիվ։



 

Ինձ շատ դուր է եկել Եվրատեսիլի մեր մասնակիցների ելույթը. Հայկո