Գերմանացի նկարչուհին մարդկանց մերկ մարմինները վերածում է «կենդանի կտավների». լուսանկարներ
Բրիտանական Daily mail տաբլոիդը անդրադարձել է նկարչուհու աշխատանքներին, որը մերկ մարմինները վերածում է «կենդանի կտավների»:
Գերմանիայում 27-ամյա նկարչուհի Ջեսին Մարվեդելը 12 ժամ է ծախսում յուրաքանչյուր աշխատանքի վրա. դրա հետևանքով նրա «բնորդուհիները» վերածվում են լանդշաֆտների, թռչունների ու անգամ վիշապների:
Գերմանացի արվեստագետը շատերի նման գեղանկարչությամբ սկսել է զբաղվել կտավներից, սակայն հետո անցել է բոդի - արտին` մարմինների վրա նկարելուն:
Աղբյուրը արձանագրում է, որ այս դեպքում հանդիսատեսին կներվի, եթե նա ներկայացված պատկերները առաջին հայացքից թղթի կամ կտավի վրա արած յուղաներկ աշխատանքների տեղ ընդունի:


















