Genealogy-ի Face the Shadow երգի ռեմիքս տարբերակը (տեսանյութ)

11:01 • 20.05.15

Face the Shadow երգի ռեմիքս տարբերակը հրապարակվել է. «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի այս երգի պաշտոնական remix-ի հեղինակներն են «The Sunside» խմբից Հայկ Մանուչարյանը, Deep Danny-ն (Մանուկ Մանուկյան) և DJ Dale-ը (Վարդան Բաբայան), սաքսոֆոն` Մարատ Հակոբյան, միքս և մաստերինգ` Արման Ավետիսյան։


Այս մասին հայտնում են Armenian DJs ասոցիացիայից և տեղեկացնում, որ պաշտոնական remix-ը իր տեղն է գտել Genealogy-ի «Face the Shadow» սինգլի սկավառակում։
 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Geneology խումբը 9 այլ երկրների հետ միասին համալրեց եզրափակչի մասնակիցների կազմը։ Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ մայիսի 23-ին Վիենայում կորոշվի մրցույթի հաղթողը։


 


 

 

Genealogy-ի Face the Shadow երգի ռեմիքս տարբերակը (տեսանյութ)