«Սայաթ-Նովա» հայկական երգչախումբը Ստամբուլում կներկայացնի 100 տարի առաջվա հայկական մշակույթը

10:54 • 20.05.15

Թուրքիայի հայ համայնքի կողմից ստեղծված «Սայաթ-Նովա» երգչախումբը հանդիսատեսին ներկայացնելու է 100 տարի առաջվա հայկական մշակույթը, տեղեկացնում է CNN Turk-ը:

 

«Կռունկ» խորագիրը կրող համերգը կայանալու է Ստամբուլի Շիշլի շրջանի մշակութային կենտրոնում:
 

18-րդ դարի հայ աշուղ Սայաթ- Նովայի անունը կրող երգչախումբը ստեղծվել է 1972 թվականի ապրիլի 24-ին:

 

Երգչախմբի հերթական համերգի թեման 100 տարի առաջվա հայերն ու հայկական մշակույթն են:
Երգերի միջոցով ներկայացվելու է Անատոլիայի բնակավայրերում, քաղաքներում 100 տարի առաջ ապրած հայերի առօրյան, ընթերցվելու են տարբեր գրողների գործեր:

 

Սիփան սարից մինչև Մուսալեռ, Ստամբուլից մինչև Բինգյոլ ու Երևան ձգվող պատմությունն է ներկայացվելու, որի ընթացքում ընթերցվելու են Հակոբ Մնձուրու, Զաբել Եսայանի, Գրիգոր Զոհրապի, Հայկանուշ Մարկի և այլ հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:

«Սայաթ-Նովա» հայկական երգչախումբը Ստամբուլում կներկայացնի 100 տարի առաջվա հայկական մշակույթը