54-ամյա Քլունին խոստովանել է, որ չի շտապում երեխաներ ունենալ

20:52 • 21.05.15

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, ով երկու շաբաթ առաջ տոնեց իր 54-ամյակը, CBS This Morning  հեռուստատեսային հաղորդման ժամանակ խոստովանել է, որ դեռևս մտադիր չէ երեխաներ ունենալ: Ինչպես գրում է Корреспондент-ը` հոլիվուդյան դերասանը պատմել է նաև կնոջ` Ամալ Ալամուդինի մասին, ում հետ ամուսնացել է անցյալ տարվա սեպտեմբերին:


«Ես դեռ դրա մասին լրջորեն չեմ մտածել: Իհարկե՝ երեխաներ ունենալու միտք ինձ մոտ ծագել է, բայց հայրությունն ինձ համար դեռ առաջնային զբաղմունքներից չէ», - կիսվել է Քլունին:


Հարցազրույցի  ժամանակ Քլունին առիթը բաց չէր թողնում իր կնոջ նկատմամբ հիացմունքն արտահայտելու. «Այն, ինչ նա անում է, իսկապես մեծ նշանակություն ունի: Ինչ էլ որ նա անի, նրա աշխատանքը միշտ արդյունք է տալիս և՝ շատ ավելի կարևոր, քան իմ կատարած աշխատանքը»:
Նշվում է, որ ներկայում Քլունին ակտիվ աշխատում է  իր նոր «Ապագայի երկիրը» ֆիլմի առաջխաղացման ուղղությամբ, որը վերջերս հայտնվել է վարձույթում:

 

54-ամյա Քլունին խոստովանել է, որ չի շտապում երեխաներ ունենալ