Բարբրա Սթրեյզանդը մեմուարներ կհրապարակի
Հրեական ծագումով ամերիկացի երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր Բարբրա Սթրեյզանդը իր հուշագրությունը կհրապարակի 2017-ին:
Viking հրատարակչությունը հայտարարել է, որ ձեռք է բերել գրքի տպագրության իրավունքները: Գրքում Սթրեյզանդի հուշերի տեսքով ներկայացվելու է նրա ամբողջ կյանքն ու կարիերան:
Հրատարակչությունից հայտնել են, թե Սթրեյզանդի մասին բոլոր նախորդ գրքերում շատ անճշտություններ ու միֆեր կան, և այժմ «նա վերջապես կպատմի իր պատմությունը»:










