Բոստոնի հանրային գրադարանից անհետացել են Ռեմբրանդտի և Դյուրերի փորագրությունները

12:47 • 21.05.15

ԱՄՆ-ի ամենախոշոր գրապահոցներից մեկից՝ Բոստոնի հանրային գրադարանից, անհետացել են Ռեմբրանդտի և Ալբրեխտ Դյուրերի 2 փորագրությունները, որոնց ընդհանուր արժեքը հարյուր հազարավոր դոլար է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Գրադարանի ղեկավարությունն աշխատանքների անհետացման մասին ոստիկանության տեղական վարչությանը հայտնել է ապրիլի 29-ին՝ 3 շաբաթ անց այն բանից հետո, երբ գրադարանի աշխատակիցը չի կարողացել գտնել աշխատանքները։

 

Ոստիկանությունում կարծում են, որ փորագրություններն անհետացել են դեռևս մեկ տարի առաջ։ Ուսումնասիրվում է այն տարբերակը, որ աշխատանքները տրամադրվել են որևէ մեկին ցուցադրության համար, սակայն ժամանակին չեն վերադարձվել։ Ոստիկանությունում չեն բացառում նաև աշխատանքները գողանալու փաստը։

 

Բոստոնի հանրային գրադարանում պահվում է հայտնի վարպետների մոտ 200.000 կտավ, փորագրություն, այդ թվում՝ մոտ 30 աշխատանք Ռեմբրանդտից և 100 աշխատանք՝ Դյուրերից։

Բոստոնի հանրային գրադարանից անհետացել են Ռեմբրանդտի և Դյուրերի փորագրությունները