Մեկնարկեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը (ուղիղ)
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այսօր ողջ Եվրոպայի առջև ելույթ են ունենում Լիտվայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Մոնտենեգրոյի, Մալթայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Իսրայելի, Լատվիայի, Ադրբեջանի, Իսլանդիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Կիպրոսի, Սլովենիայի, Լեհաստանի մասնակիցները:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20-ին, տեղի ունեցավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ հեռուստադիտողների ու ժյուրիի տված ձայներով եզրափակիչ փուլ անցավ Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով: Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Էստոնիայի, Հունգարիայի, Վրաստանի, Սերբիայի, Բելգիայի մասնակիցները:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:
Ուղիղը՝ այստեղ










