1.000.000 ռուբլուց ավելի. աճուրդի է հանվելու «Բորիս Գոդունովի» առաջին հրատարակությունը
Այսօր Մոսկվայում կայանալու է աճուրդ, որի շրջանակում վաճառքի է հանվելու Ալեքսանդր Պուշկինի գրչին պատկանող «Բորիս Գոդունով» գրքի առաջին հրատարակության նմուշը:
Ինչպես նշում է tass.ru-ն, մասնագետների կանխատեսման համաձայն՝ նմուշը կվաճառվի 1.3-1.4 մլն ռուբլիով:
Նշվում է, որ բացի «Բորիս Գոդունովից»՝ աճուրդում վաճառքի են հանվելու ռուս գեղարվեստական գրականության ամենավառ ներկայացուցիչների` Միխայիլ Բուլգակովի, Աննա Ախմատովայի, Իվան Գոնչարովի, Նիկոլայ Գումիլյովի, Մարինա Ցվետաևայի, Օսիպ Մանդելշտամի, Սերգեյ Եսենինի և այլոց առաջին հրատարակության գրքերը: Ընդհանուր առմամբ՝ աճուրդի հանվելիք նմուշների թիվը հասնում է 400-ի:










