Christie's-ի աճուրդում ավելի քան 5 մլն դոլարով Ռոմանովներին պատկանող իրեր են վաճառվել (լուսանկարներ)

10:28 • 21.05.15

Նյու Յորքում կայացած Christie's-ի աճուրդում վաճառվել են բացառիկ իրեր, որոնք պատկանել են Ռոմանովների կայսերական ընտանիքին, գրում է Газета-ն՝ հղում անելով աճուրդի տան կայքին։

 

Վաճառքից ստացված ընդհանուր գումարը 5.358.000 դոլար է։ Մասնավորապես՝ 665.000 դոլարով վաճառվել է ոսկե քթախոտատուփ, որը զարդարված է զմրուխտներով և Նիկոլայ 2-րդ կայսեր կողմից նվիրվել է Ռուսաստանում Բուլղարիայի դեսպանին։

 

106.000 դոլարով վաճառվել է Գեորգի Միխայիլովիչ Ռոմանով կայսեր ժառանգներին պատկանած անձնական իրերից մեկը՝ արծաթապատ շրջանակ վարդագույն սրտի տեսքով, որում տեղադրված է կայսեր դստեր՝ Նինա արքայադստեր դիմանկարը։

 

Աճուրդում վաճառվել են նաև յուրահատուկ փաստաթղթեր՝ մեծ կայսեր դուստրերի անձնագրերի բնօրինակները։

 


 

Christie's-ի աճուրդում ավելի քան 5 մլն դոլարով Ռոմանովներին պատկանող իրեր են վաճառվել (լուսանկարներ)