Նա իսկական հերոս է. Սելին Դիոնը նոր մանրամասներ է բացահայտել քաղցկեղով հիվանդ ամուսնու մասին

12:29 • 22.05.15

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը, ով ամուսնու` Ռենե Անջելիլի առողջական լուրջ խնդիրների պատճառով որոշ ժամանակով հեռացել է մեծ բեմից,  հարցազրույցներից մեկում մանրամասներ է պատմել մահվան հետ բարդ պայքար մղող կողակցի մասին:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Դիոնի խոսքով՝ «73-ամյա Անջելիլն իսկական հերոս է, քանի որ չի դադարում պայքարել»: Երգչուհին նաև հավելել է, որ ամուսինը, ով տառապում է կոկորդի քաղցկեղի ծանր տեսակից, ներկայում իրեն փոքր- ինչ լավ է զգում:

 

«Նա անչափ բարդ ճանապարհ է հիմա անցնում, սակայն դա անում է մեծ արժանապատվությամբ: Ես միշտ էլ վստահ եմ եղել, որ նա զարմանալի անձնավորություն է»,-ասել է 47-ամյա Դիոնը, ով Անջելիլի հետ ամուսնացած է արդեն 20 տարի և ունի 3 զավակ:

 

Երգչուհին ընդգծել է, որ այս դժվարին պահին ամուսնու կողքին լինելն ու նրա բուժմամբ զբաղվելն իր համար առաջնային խնդիր է: 
                                                                                  

«Արդեն 1 տարի է, ինչ հեռացել եմ շոու բիզնեսից: Սակայն ամուսնուս ցանկությամբ օգոստոսին մեծ համերգ եմ ունենալու: Նա ուզում է ինձ կրկին բեմում տեսնել»,- նշել է տաղանդավոր կանադուհին:

 

Նա իսկական հերոս է. Սելին Դիոնը նոր մանրամասներ է բացահայտել քաղցկեղով հիվանդ ամուսնու մասին