Էշթոն Քութչերը և Միլա Կունիսը ցույց են տվել իրենց դստերը (լուսանկարներ)
Դերասաններ Էշթոն Քութչերը և Միլա Կունիսն ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց պապարացիների ավելորդ ուշադրությունից։ Նրանց դուստրը՝ Ուայեթը, արդեն 7 ամսական է, և միայն հիմա են ծնողները թույլ տվել լուսանկարել նրան, գրում է loveradio.ru-ն։
Աստղային հայրիկին նկատել են փոքրիկի հետ զբոսնելիս։ Երկրպագուներին հատկապես դուր է եկել երեխայի վերնաշապիկը, որի վրա գրված է եղել՝ «Սիրում է հրամայել»։













