Ջորջ Քլունին երիտասարդության տարիներին. հրապարակվել են նոր լուսանկարներ
Լուսանկարիչ Քևին Վելկիսը լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասան Ջորջ Քլունին է՝ երիտասարդության տարիներին։ Նկարահանման պահին, որն անցկացվել է 1989-ին, դերասանը եղել է 28 տարեկան։
Լուսանկարներում Քլունին ներկայանում է ջինսով և վերարկուով, իսկ երկար գանգուր մազերը ծածանվում են քամուց, գրում է Обозреватель-ը։
Ֆոտոսեսիան անցկացվել է Քլունիի մասնակցությամբ Red Surf ֆիլմի գովազդային արշավի համար։ Հայտնի է նաև, որ չնայած դերասանի և նրա թիմի բոլոր ջանքերին՝ ֆիլմը հաջողության չի հասել։
Նկարահանումներն արվել են 5 տարի առաջ այն պահից, երբ Քլունին համաշխարհային ճանաչում և փառք է ձեռք բերել «Շտապ օգնություն» սերիալում կատարած դերի շնորհիվ։

















