Հայտնի է դարձել` Կոնչիտան ինչպես կկատարի «Եվրատեսիլի» եզրափակչի բացումը

21:23 • 22.05.15

«Եվրատեսիլ - 2014» - ի սկանդալային հաղթող Կոնչիտա Վուրսթը այս տարվա «Եվրատեսիլի» մեծ եզրափակչի բացումը կկատարի դասական երաժիշտների հետ համատեղ ելույթով: 

 

«Լենտա» -ի փոխանցմամբ` դա պայմանավորված է այս տարվա «Եվրատեսիլի»` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսի և Վիեննայի` ակադեմիական երաժշտության մայրաքաղաքի համարման հետ: Ըստ այդմ էլ` շաբաթ օրը՝ երեկոյան, Վիեննայի «Շտադհալլե» մարզահամերգային համալիրի բեմում «կհանդիպեն» դասականի և փոփի երգացանկերը: Կուլմինացիան կլինի այն, որ Կոնչիտան կրկեսային «սեղանով» թռիչք կկատարի հանդիսատեսի գլխավերևում:

 

Այսօր ցերեկը կայացել է մեծ եզրափակչի առաջին հրապարակային փորձը, որին ներկա են եղել հարյուրավոր հավատարմագրված լրագրողներ:

Շոուի բացումը կարվի Մոցարտի «Ֆիգարոյի հարսանիքը» օպերայի նախերգանքից մի հատվածով, որը կկատարի աշխարհահռչակ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: 


Կկատարվի նաև ավստրիացի հանգուցյալ երգիչ Ուդո Հուրգենսի երգը, որով նա հաղթել էր «Եվրատեսիլ» 1967-ում: Հընթացս այդ երգը կվերափոխվի Կոնչիտա Վուրսթի «Rise like a Phoenix» երգին: Դրան կհաջորդի Կոնչիտայի թռիչքի տեսարանը: Փորձի ժամանակ այդ կտորի բեմադրությունը բուռն ծափահարությունների է արժանացել:

 

«Եվրատեսիլի» եզրափակչին «մորուքավոր փոփ - դիվային» կմիանան նաև տղաների Saengerknaben վիեննական երգչախումբը, որը 5 հարյուրամյակի պատմություն ունի, և որում հանդես են գալիս տարբեր ազգությունների երեխաներ, ինչպես նաև` ավստրիացի ռեփեր Left Boy-ը:

 

Ապա կկայանա մասնակից 27 երկրների շքերթը, որը կուղեկցվի նրանց ազգային դրոշների ներկայացումով: Ի դեպ, այսօր փորձի ժամանակ մասնակիցների շքերթը ստիպված են եղել կրկնել, քանի որ տեխնիկական խափանումներ են տեղի ունեցել Էստոնիայի մասնակցի ելույթի ժամանակ:

 

Կազմակերպիչները ասել են, որ իրենց 200 մլն հանդիսատեսը շաբաթ օրը կտեսնի միայն ամենակատարյալը և նրանց խորհուրդ տվել` կամուրջներ կառուցել:

 

Հայտնի է դարձել` Կոնչիտան ինչպես կկատարի «Եվրատեսիլի» եզրափակչի բացումը