Հայտնի են «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած երկրների մասնակիցները

00:59 • 22.05.15

Ավարտվեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը. արդեն հայտնի են 16 երկրներից եզրափակիչ անցած 10 երկրների մասնակիցները։

 

Դրանք են՝ Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը:


Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20-ին, տեղի ունեցավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ հեռուստադիտողների ու ժյուրիի տված ձայներով եզրափակիչ փուլ անցավ Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով: Եզրափակիչ փուլ անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Էստոնիայի, Հունգարիայի, Վրաստանի, Սերբիայի, Բելգիայի մասնակիցները:


Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:

 

 


 

Հայտնի են «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած երկրների մասնակիցները