Հայտնի է դարձել, թե որ համարի ներքո է ելույթ ունենալու Genealogy-ն «Եվրատեսիլում»

11:11 • 22.05.15

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցող երկրների ելույթների հաջորդականության ցանկը:

 

Նշվում է, որ մեր երկիրը ներկայացնող Genealogy խումբը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով շաբաթ երեկոյան Վիեննայում ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո:

 

Մրցույթի մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հաջորդականությամբ. Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Մոնտենեգրո, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա և Իտալիա։

 

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին։

Հայտնի է դարձել, թե որ համարի ներքո է ելույթ ունենալու Genealogy-ն «Եվրատեսիլում»