Անգլիացի նկարիչը ջրաներկով «լուսանկարներ» է անում. լուսանկարներ
Անգլիացի նկարիչ Ջո Դոուդենը հիպերռեալիստական ջրաներկ աշխատանքներ է հեղինակում, որոնք գրեթե լուսանկարներ են թվում:
Adme - ն հայտնում է , որ ըստ նկարչի` նման աշխատանքներ կարող է ստեղծել յուրաքանչյուրը, իսկ նրա վապետության գաղտնիքը պարզ է. նա վաղուց դեն է նետել ջրաներկով գեղանկարչության դասագրքերը և սկսել է զբոսնել անտառներում` այդ կերպ ֆիքսելով իր ապագա բնապատկերների յուրաքանչյուր դետալը:
Աղբյուրը նկատում է, որ ընդամենը ջրաներկով արված այս աշխատանքներում անսահման արև և լույս կա:
«Նկարեք լույսը, ոչ թե լանդշաֆտը: Նախ՝ լույս որոնեք բնապատկերում, ապա միայն՝ տեսարան», - այս խորհուրդն է տալիս Ջո Դոուդենը: Նա բացատրում է, որ բնապատկերում լույսը տեսնելու համար ոչ մի բարդ բան չկա. հարկավոր է միայն լանդշաֆտին նայել ներքևում գտնվող արևի ֆոնին: Այդ դեպքում շուրջբոլորը ամեն ինչ կենդանանում է, անգամ ամենահասարակ պատկերը լցվում է լույսով ու էներգիայով:
























