Հայտնի է Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակության թողարկման ամսաթիվը

16:27 • 22.05.15

Paramount Pictures ընկերությունը «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակությունը վարձույթում կթողարկի 2017թ. հունիսի 9-ին, փոխանցում է Газета-ն։

 

Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան, իսկ գլխավոր դերում կրկին հանդես կգա Բրեդ Փիթը։

 

Մարկ Ֆորսթերի «Z աշխարհների պատերազմը» ֆիլմը 2013-ին համաշխարհային վարձույթում հավաքել էր 540 մլն դոլար և դարձել ամենաեկամտաբեր ֆիլմը Փիթի կարիերայում։


 

Հայտնի է Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շարունակության թողարկման ամսաթիվը