National Geographic-ի 2015 - ի ֆոտոմրցույթի ամենայուրօրինակ դիմանկարները. լուսանկարներ
Business Insider ամերիկյան բլոգը առանձնացրել է 10 ամենաապշեցուցիչ դիմանկարները National Geographic հեղինակավոր ճանապարհորդական հանդեսի «Ճամփորդական լուսանկարներ - 2015» ֆոտոմրցույթից:
Անցած տարի այս մրցույթում ներկայացվել էր 18.000 աշխատանք` չորս հիմնական` «Ճամփորդական դիմանկարներ», «Բացօթյա տեսարաններ», «Վայրի զգացողությունը» և «Հանկարծակի պահեր» անվանակարգերում:
Այս տարի հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև հունիսի 30-ը: Առայժմ հնարավոր է դիտել արդեն առկա հայտերի այս ընտրանին: Հերոսները ներկայացնում են Տրինիդադ և Տոբագոն, Եթովպիան, Քենիան, Մյանման և այլն:
Ի դեպ, մրցույթի այս տարվա հաղթողը իր ցանկացած անձի հետ կարող է 8 - օրյա ուղևորության մեկնել Կոստա Ռիկա և Պանամայի ջրանցք: Դա National Geographic-ի ֆոտոգիտարշավն է:



















