Ցավոք՝ մարտին մենք ստիպված էինք համերգը տեղափոխել, ես էլ եմ մարդ, հիվանդացել էի. Կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը
Կայացավ երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը, որը մինչ այս երկու անգամ արդեն հետաձգվել էր։ Թեև Կ.Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի մեծ սրահում դատարկ նստարաններ կային, բայց դահլիճը լի էր երգչուհու երկրպագուներով։ Դահլիճում էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։
Երգչուհին առաջին երգի կատարումից հետո ողջունեց բոլորին՝ նշելով, որ երջանիկ է՝ գտնվել իր պատմական հայրենիքում, և անդրադարձավ համերգի հետաձգման փաստին։
«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու հավատացին։ Ցավոք՝ մարտին մենք ստիպված էին համերգը տեղափոխել։ Ես էլ եմ մարդ, հիվանդացել էի։ Աստված առողջություն տա ձեր բժիշկներին, առողջություն Ռիտա Ալեքսանդրովնային, որոնք ինձ բուժեցին երկու օրում։ Ամենակարևորը՝ շնորհակալության վստահության համար, որ չնայած համերգի տեղափոխմանը՝ եկել եք այսօր, այն էլ՝ այս քանակով»,-ասաց նա։
Իրինա Ալեգրովան նաև անկեղծացավ. պատմեց, որ 2012թ-ի մարտին ինքն անկեղծորեն հայտարարել է հրաժեշտի համերգների սկիզբ, նախ՝ այն պատճառով որ կարծում է՝ ամեն ինչ այս կյանքում իր ավարտն ունի։
«Ես ուզում էի այդ ավարտը անել գեղեցիկ ու ժամանակին։ Հնարավոր է՝ ես մոտեցել էի ինչ-որ պատի իմ ստեղծագործական կյանքում, և ինձ թվում էր՝ ամեն ինչ ասված է, ամեն ինչի մասին երգված է։ Սկզբում լավ լաց եղա, հետո սկսեցի համերգներով շրջագայել։ Այս երեք տարվա ընթացքում ձեր շնորհիվ հասկացա, որ իմ որոշումը փորք ինչ վաղաժամ էր»,-ասաց նա և երգեց Հայաստանին նվիրված «Жди меня армения, я еще вернусь к тебе» երգը։
40 րոպե ուշացումով սկսված և շուրջ 2 ժամ տևած համերգի ընթացքում երգչուհին կատարեց թե՛ հին ու սիրված երգեր, թե՛ նոր եգեր։ Նա խոստացավ կրկին համերգով գալ իր պատմական հայրենիք։










